Իրավական 

Դաժան սպանություն՝ Երևանում. shamshyan.com

analitik.am

Այսօր՝ հունվարի 31-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 24 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը և քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանը:

 

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից