Իրավական 

Փաստաբանների միջազգային ասոցիացիան նոր կոչ է ուղղել Ադրբեջանին

analitik.am

Մեծ Բրիտանիայում գործող Փաստաբանների միջազգային ասոցիացիան կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին իրավաբան Խալիդ Բագիրովին չզրկել փաստաբանական լիազորություններից:

Ինչպես հաղորդում է  Contact.az-ը, ասոցիացիան ադրբեջանական իշխանություններին մասնավորապես հորդորել է արդար որոշում կայացնել` համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, որին միացել է նաև Ադրբեջանը:

Ադրբեջանի փաստաբանական կոլեգիայի նախագահությունը դիմել էր դատարան` պահանջելով քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների գործերի քննությամբ զբաղվող Բագիրովին զրկել իրավաբանական գործունեություն ծավալելու լիազորություններից: Այս կապակցությամբՓաստաբանների միջազգային ասոցիացիայի համանախագահ Հանս Կորելլան հայտնել է իր անհանգստությունը`նշելով, որ նման կերպ Ադրբեջանը կրկին ճնշում է գործադրում քննադատների վրա:

Հայտարարության շարունակության մեջ հիշեցվել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելու ժամանակ երկրում վատթարացել է մարդու իրավունքների վիճակը: Վերջին ամիսների ընթացքում ձերբակալված իրավապաշտպանների փաստաբանները ներկայացվում էին որպես վկաներ: Փաստաբանների միջազգային ասոցիացիան արձանագրել է, որ նման ռազմավարությամբ Ադրբեջանը փորձում է հասնել նրան, որ փաստաբանները կորցնեն հետաքրքրությունը իրենց պաշտպանյալների գործերի նկատմամբ:

Նույն շարքից