Մշակույթ 

Ազնավուրի փարիզյան համերգը հնարավոր կլինի ձեռք բերել սկավառակի տեսքով

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի փարիզյան համերգիներից մեկը դեկտեմբերի 11-ից հնարավոր կլինի ձեռք բերել սկավառակի տեսքով: Ինչպես տեղեկացնում է Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, երգչի`Փարիզի Palais des Sports սրահում կայացած համերգի տեսագրությունը հնարավոր կլինի ձեռք բերել CD, DVD, Blu-ray ձևաչափերով:

Ազնավուրի պաշտոնական էջում հայտնվել է նաև սկավառակի վերաբերյալ տեսանյութ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանաֆրանսիական Arte հեռուստաալիքը 2016 թվականի հունվարի 3-ին կցուցադրի ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի` սեպտեմբերի 15-ին կայացած համերգը:

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն այս տարվա սեպտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում Փարիզի Palais des Sports սրահում հանդես է եկել միանգամից վեց համերգով: Ազնավուրը կատարել է իր ամենահայտնի և նոր` «Encores» ալբոմի ստեղծագործությունները:

Նույն շարքից