Այս օրերին համաշխարհային մամուլի հիմնական թեման Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի որդու ծնունդն է: Հիշեցնենք, որ որդուն անվանակոչե են Սեյնթ, ինչը նշանակում է «սուրբ»:
Քանյե Ուեսթն արդեն կնոջը հիվանդանոցից տուն է բերել:
UsWeekly–ն նշում է, որ Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին ադամանդե մանյակ է նվիրել որդու ծննդյան կապակցությամբ:
Հաղորդվում է, որ ծննդաբերությունից անմիջապես հետո Քանյեն Քիմին հենց հիվանդանոցում նվիրել է մի քանի տասնյակ թանկարժեք ապարանջաններ՝ Cartier ոսկերչական ապրանքանիշից։