Մինչև 2050 թվականն աշխարհում տկարամտությամբ տառապող մարդկանց թվաքանակը կավելանա կրկնակի: Այդ մասին դեկտեմբերի 9-ին Կուբայի մայրաքաղաքում նախազգուշացրել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ հոգեկան առողջության եւ տոքսիկոմանիայի բաժնի ղեկավար Շեքհար Սաքսենան:
Նա այս տվյալները ներկայացրել Է Գլոբալ առողջության ինստիտուտի՝ Հավանայում բացված խորհրդաժողովում, որին մասնակցում են Լատինական Ամերիկայի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
Նրա խոսքով՝ «հիվանդությունների ամենամեծ թիվը գրանցվել Է կարիբյան երկրներում, ուստի ԱՀԿ-ն հատուկ ուշադրություն Է հատկացնում հենց այդ տարածաշրջանին», հաղորդում է ՏԱՍՍ-ը: