Ռազմական 

Ամերիկյան կոալիցիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ 3 դաշտային հրամանատարի

ԱՄՆ զինվորական ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ֆինանսների նախարարին ու եւս երկու բարձրաստիճան առաջնորդի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին:

Ամերիկյան բանակի գնդապետ Սթիվ Ուորենը Պենտագոնում կայացած ճեպազրույցում նշել է, որ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում սպանվել է ԻՊ-ի ֆինանսների նախարար Աբու Սալահը, խմբավորման ավագ առաջնորդն ու եւս մեկ բարձրաստիճան առաջնորդ:

Նույն շարքից