Ռազմական 

Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային տարածքը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ը հայտարարել է, որ ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է երկրի օդային տիրույթը։ Ռազմական գերատեսչությունում լրագրողներին հայտնել են, որ ռուսական ուղղաթիռը հատել է օկուպացիոն գիծն ու րոպեներ անց հետ է վերադարձել։

Նախարարությունում ընդգծել են, որ այդ մասին տեղեկատվությունն ուղարկել են միջադեպերի կանխման ու դրանց արձագանքման հանձնաժողով։ Նոյեմբերին Վրաստանը դարձյալ հայտարարել էր, որ ռուսական ուղղաթիռը (Մի-8) մուտք է գործել վրացական օդային տարածք։

Նույն շարքից