Լույս է տեսել երիտասարդ արձակագիր Ռուբեն Իշխանյանի առաջին «Բանտ ազատության համար» վեպը, որը հեղինակը գրել է հինգ տարի առաջ:
Վեպը կյանքի և մահվան, կյանքում սեփականության վերագտնման մասին է, որտեղ տեղ կա թե սիրո և ատելության, թե ընկերության և դավաճանության համար:
Աշխարհ, որն այնքան շատ է նման հայելուն և որը արտացոլում է ոչ միայն մարմինը, այլ նաև հոգին...
Նշենք, որ գրքի շնորհանդեսը կայացել է բոլորովին վերջերս, իսկ այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ, Բյուրոկրատ և Նոյյան Տապան գրախանութներում: