Ռազմական 

Բրիտանական զորքերն առաջիկայում չեն ներգրավվի ԻՊ դեմ ցամաքային գործողություններում

Մեծ Բրիտանիան չի պլանավորում Իրաք և Սիրիա ուղարկել ցամաքային զորքեր՝ հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը իր ամերիկացի գործընկեր Էշթոն Քարթերի հետ համատեղ մամլո ասուլիսում:

Ֆելոնի խոսքով` Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին Բաղդադում իրենց հանդիպման ժամանակ «շատ պարզ հասկացրել է, որ իրենք չեն ուզում իրենց տարածքում տեսնել բրիտանական զորքեր, ինչպես նաև ամերիկյան զորքեր»:

Նա նաև նշել է, որ Իրաքի իշխանությունների դիրքորոշմամբ՝ «ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրված շրջաններում անվտանգությունը պետք է պահպանվի տեղի ուժերի կողմից, և դա չեն կարող անել արևմտյան ցամաքային զորքերը»:

Նույն շարքից