Վերջերս իր երկրորդ բալիկին լույս աշխարհ բերած Քիմ Քարդաշյանը որոշել է իր անհամար թվով կոշիկներից հազար զույգ նվիրել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն՝ գրում է People Magazin-ը:
Այդ միտքը ծագել է նրա գլխում այն ժամանակ, երբ երեխային կերակրելիս հեռուստացույցով տեսել է մի աղջկա, ով փնտրում էր հազար զույգ կոշիկ, որպեսզի նվիրաբերի բարեգործական մի կազմակերպության, որը օգնել է իրեն ժամանակին Կատրին փոթորիկից հետո:
Քիմը արդեն հանձնարարել է իր ասիստենտներին կապ հաստատել աղջկա հետ և հայտնել նրան իր որոշման մասին: