Ռազմական 

Սիրիայի Ալ-Հասակա պրովինցիայում ազատագրվել են մի շարք բնակավայրեր

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Քաֆր-Շամս բնակավայրում տեղկայված Ան-Նուսրա խմբավորման ռազմական ճամբարում հզոր պայթյունի հետեւանքով զոհվել են տասնյակ ահաբեկիչներ:

 

Ալ-Հասակա պրովինցիայում ԻՊ գրոհայիններին հաջողվել է գրավել մի քանի հենակետեր: Սիրիական զինուժը շրջապատումից խուսափելու ու ավելորդ զոհեր չտալու նպատակով նահանջել է, ինչից անմիջապես հետո, կառավարական օդուժը մասսայական հրետակոծության է ենթարկել գրոհայինների գրաված դիրքերը:

 

Ռազմաճակատի մյուս հատվածներում սիրիական ուժերին հաջողվել է ազատագրել 3 բնակավայր: Վերջին օրերի ընթացքում վերոհիշյալ շրջանում սիրիական զինուժը ընդհանուր առմամբ ազատագրել է շուրջ 33 բնակավայր:

Արյունալի մարտեր են ընթանում Թել-Թամպ շրջանում, որտեղ քուրդ աշխարհազորայինները նոր համալրում են ստացել:

Կառավարական օդուժը ռմբակոծության է ենթարկել Կուվերեյսի շրջանում տեղակայված ԻՊ գրոհայինների դիրքերը:

 

 

 

 

Նույն շարքից