Ռազմական 

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

analitik.am

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին և լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 200 անգամ:


Այս ընթացքում, տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայդիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000կրակոց:

 

Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արևելյանուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ.ծնված Արսեն Աբրեստի Կարապետյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը:

Նույն շարքից