Ռազմական 

Հալեպի հյուսիսում ընթանում են դիրքային մարտեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Զաբադայինի շրջանում շարունակվել են ռազմական գործողությունները գրոհայինների ու սիրիական կառավարական ուժերի միջեւ:

Ռազմական աղբյուրների տեղեկատվության համաձայն այստեղ ոչնչացվել է Ան-Նուսրա խմբավորման մոտ 30 ահաբեկիչ, ինչպես նաեւ կասեցվել գրոհայինների առաջխաղացումը դեպի Բլուդանի շրջան:

 

Միաժամանակ արեւելյան Ղութում շարունակվել է խաղաղ բնակչության էվակուացիան, ինչի արդյունքում այս շրջանից դուրս է բերվել 30 ընտանիք: Սաքբայում Ջեշ ալ-Իսլամ խմբավորման ու ԻՊ-ին հարած խմբավորումների միջեւ շարունակվել են զինված բախումները:

 

Հալեպի ռազմաճակատում ընթանում են դիրքային մարտեր, նույնատիպ իրավիճակ է նաեւ Հոմս պրովինցիայում, որտեղ մարտերը ԻՊ ու Ան-Նուսրայի գրոհայինների դեմ կրում են տեղական նշանակություն:

 

 

Վերախմբավորելով իրեն ուժերը, գրոհայինները հարձակում են իրականացրել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Թել-Քուրդի ու Ալ-Ֆարայի ուղղությամբ, որտեղ արյունալի մարտերը տեւել են մի քանի ժամ, սիրիական ուժերին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն դիրքային մարտերը դեռեւս շարունակվում են:

 

 Դամասկոսի պրովինցիայում հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Թել-Քուրդի ու Հոշ ալ-Ֆարայի շրջաններում, որտեղ գրոհայինները մի շարք հարձակումներ են ձեռնարկել: Թադամունում սիրիական կառավարական ուժերը անցնելով հակահարձակման , գրավել են բնակավայրն, որտեղից ահաբեկիչները վերջին շրջանում իրականացնում էին իրենց հրթիռային ու ականանետային հարվածները: Մարտերի ընթացքում գրոհայինները, կրելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված են եղել թողնել քաղաքը:

 

Նույն շարքից