2015/12/14 11:57 Մշակույթ Այվազովսկու կտավն աճուրդում վաճառվել է 70 հազար եվրոյով Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Հելսինկիում կայացած աճուրդի ժամանակ Հովհաննես Այվազովսկու «Նավը` լուսաբացին» կտավը վաճառվել է 70 հազար եվրոյով: Նկարի մեկնարկային գինը կազմել է 50 հազար եվրո: Գնորդը ռուսաստանցի կոլեկցիոներ է եղել: