Ռազմական 

Նիգերիայում լիկվիդացվել են ավելի քան 70 գրոհայիններ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի կառավարական ուժերին ու աշխարհազորայիններին հաջողվել է հետ մղել իսլամական արմատական Բոկո հարամ խմբավորման հարձակումն ու լիկվիդացնել շուրջ 70 գրոհայինի:

 

Ավելի վաղ շուրջ 150 գրոհայիններ ներխուժել ու գրավել էին մայրաքաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոնդուգու քաղաքը, իսկ այնուհետեւ կրակ բացել զինվորականների ուղղությամբ:

 

Քաղաքում ծավալված փոխհրաձգության արդյունքում կառավարական ուժերը, տեղի բնակիչների օժանդակությամբ կասեցրել են գրոհայիններին ու պատճառել զգալի մարդկային կորուստներ:

 

Երկրի կառավարությունը նախատեսում է իսլամականների դեմ իրականացնել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին մասնակցելու են նաեւ հարեւան Չադի ու Կամերունի զինված ուժերը:

 

 

Նույն շարքից