Ռազմական 

Հալեպում պայթյունի հետեւանքով զոհվել են տասնյակ բնակիչներ

analitik.am

Սիրիայի Հալեպ քաղաքում ապստամբները հզոր պայթյուն են կազմակերպել թունելում, որի թիրախը եղել է հետախուզական ծառայության կենտրոնական գրասենյակը: Այս մասին հայտնում է France Press-ը՛ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի հայտարարությունը:

 

Ըստ այդմ՝ տասնյակ մարդիկ են զոհվել այդ նոր հարձակման հետևանքով, տեղի են ունեցել բախումներ: Ըստ իրավապաշտպանի՝ պայթյունին հաջորդած բախման հետևանքով մեծ կորուստներ են կրել երկու կողմերն էլ:

 

Սիրիայի կառավարական ուժերը հաստատել են պայթյունը, ասել, որ բախումները շարունակվում են:

Այս նոր ողբերգությունը հայաշատ Հալեպում տեղի է ունեցել այս շաբաթ այնտեղ զինադադարի հասնելու ՄԱԿ-ի ջանքերի ֆոնին:

 

Նույն շարքից