Ռազմական 

ԴԺՀ. Կիեւը չի կատարում մինսկյան համաձայնագրերը

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ Կիեւը զինատեխնիկայի դուրսբերման թվացյալ պատկեր է ստեղծում, շփման գծից հետ չի քաշում ռազմական տեխնիկան, շարունակում է խախտել հրադադարը՝ պարբերաբար հրետակոծելով Դոնբասի բնակավայրերը:

 

Նա իր անհանգստությունն է հայտնել ԵԱՀԿ առաքելությանը, նշելով, որ Արտեմովսկում գտնվող ուկրաինական զինուժը խոշոր կուտակումներ է իրականացնում Դոնեցկի ծայրամասային շրջանների մոտակայքում:

 

Նրա կարծիքով ուկրաինական զինուժը մտադիր չէ ռազմական տեխնիկան հետ քաշել շփման գծից, այդ իրողությունը գրանցել են նաեւ ԵԱՀԿ դիտորդները, որոնց ուկրաինական կողմը ինֆորմացիա չի տրամադրում ծանր հրետանու ու զրահատեխնիկայի դուրսբերման գործողոքւթյունների մասին:

 

Նույն շարքից