Ռազմական 

Դոնեցկի օդանավակայանի փլատակներից դուրս են բերվել 7 ուկրաինացի զինծառայողի դիակները

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի օդանավակայանի փլատակներից դուրս են բերվել 7 ուկրաինացի զինծառայողի դիակները:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ ներկայումս աշխարհազորայինները ֆրկարարա-որոնողական գործողությունների արդյունքում Դոնեցկի օդանավակայանի տերմինալների փլատակներից դուրս են բերել ավելի քան 400 ուկրաինացի զինծառայողի մարմիններ:

 

Փետրվարի 20-ից ուկրաինական կողմին է հանձնվել շուրջ 373 դիակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական ուժայիններն ու աշխարհազորայինները արյունալի մարտեր էին մղում Դոնեցկի օդանավակայանի տարածքում:

 

Նույն շարքից