Ռազմական 

Ուկրաինական ուժայինները 16 անգամ խախտել են հրադադարը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինական ուժայինները օրվա ընթացքում շուրջ 16 անգամ խախտել են հրադադարի պայմանները:

 

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանական շտաբից, նշելով, որ Դոնեցկի ծայրամասերն ենթարկվել են ուկրաինական զինուժի հրետանային ու ականանետային ռմբակոծության:

 

Աշխարհազորայինները պատասխան կրակ չեն բացել: Հիմնական հարվածը հասցվել է Դոնեցկի արվարձաններին ու Գորլովկա բնակավայրին, ինչպես նաեւ Սպարտակ բնակավայրին:

 

Միաժամանակ հարավային ռազմաճակատում ուկրաինական զինվորականները հրետակոծել են Շիրոկինոյի ու Մարիուպոլի շրջանում տեղակայված աշխարհազորայինների դիրքերը:

Դոնեցկի աշխարհազորայինները չեն կարողացել համապատասխան գործողությունների դիմել, քանի որ շփման գոտում բացակայում է հրետանին ու ռազմական տեխնիկան:

Նախօրեին ուկրաինական կողմը շուրջ 8 անգամ խախտել էր հրդադարը:

 

 

 

Նույն շարքից