Ռազմական 

Թուրքիան տանկեր կարտադրի

analitik.am

Թուրքիան նոր սերնդի Altay տանկերի արտադրություն կսկսի:  Sabah-ի հաղորդմամբ, տանկերի սերիական արտադրությունը նախատեսվում է մեկնարկել 2016-ի վերջին:


Թերթի տվյալներով՝ տանկերի արտադրությունը կկազմակերպվի երկրի հյուսիս-արեւելյան Սաքարիայի նահանգում:


2013-ի հուլիսին Թուրքիայում տեղի է ունեցել Altay առաջին տանկի թետսավորումը: Տանկ ստեղծելու համաձայնագիրը ստորագրվել է 2007-ի մարտին՝ պաշտպանական արդյունաբերության քարտուղարության (SSM), Թուրքիայի ՊՆ-ի եւ թուրքական Otokar ընկերության միջեւ:


Սպասվում է, որ առաջին խմբաքանակը կկազմի 250 տանկ: Մեկ տանկի արժեքը կկազմի 5,5 մլն դոլար:


Թուրքիային հաջողվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում 54 տոկոսով հասնել ինքնապահովման մակարդակի:

Նույն շարքից