Ռազմական 

Դոնբասի աշխարհազորայիների շարքերը կհամալրվեն սերբ կամավորներով

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Սերբիայի տարբեր շրջանների կամավորներ ժամանել են Դոնբաս, որպեսզի համալրեն աշխարհազորայինների շարքերը:

Նրանք կմիաձուլվեն աշխարհազորայինների շարքերում մարտնչող սերբական հուսարական գումարտակում:

Սերբական հուսարական գումարտակը կազմավորվել է 2014թ.-ի նոյեմբերին ու ակտիվորեն մասնակցել Դեբալցեւոյի ու Պեսկի բնակավայրերի համար մղվող մարտերին:

 

Գումարտակում ներգրավված են 15 սերբ ու 30 ռուս կամավորներ:

Նոր ժամանած կամավորներն, որոշակի պատրաստվածություն ստանալուց հետո, մարտի կեսերին կհամալրեն ջոկատի շարքերը:

 

 

 

Նույն շարքից