Ռազմական 

ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ առաջընթացը գնահատող խումբը հյուրընկալվել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում

analitik.am

 

Մարտի 5-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատող խումբը հյուրընկալվել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:

 

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմային, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիին և ՆԱՏՕ-ի Փոխգործակցության գրասենյակի ՆԱՏՕ-ի ծրագերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենին ընդունել է պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Հյուրերին ուղեկցում էր արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը:

 

Հանդիպմանը մասնակցում էին նաև Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ-վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ:

Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրել է Ինստիտուտի առաքելությունը, նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև՝ ինստիտուտի հիման վրա` Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման գործընթացը: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրել են ձևավորվելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական ծրագրերը:

Նույն շարքից