Մշակույթ 

​Քիմ Քարդաշյանը որդու խնամքի հարցում նախընտրում է չօգտվել դայակի ծառայությունից

analitik.am

Որդու լույս աշխարհ գալուց հետո առաջին օրերն այնքան էլ հեշտ չեն եղել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար: Օրեր առաջ ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը երկրորդ անգամ մայր դարձավ և ամուսնուն՝ Քանյե Ուեսթին որդի պարգևեց, որին Սեինթ (անգլերենից թարգմանաբար Սուրբ) անվանեցին:

Այժմ զույգը տեղափոխվել է Քիմի մորը պատկանող առանձնատուն, որպեսզի վերջինս օգնի երեխայի խնամքի հարցում:

Ինչպես հայտնում է 7days.ru.-ն՝ հղում կատարելով People ամսագրին՝ զույգն այժմ ուղղակի երազում է գիշերները հանգստանալու մասին:

«Թեև Քիմը որդու համար դայակ վարձել է, սակայն չափազանց հետաքրքրված է որդու խնամքի հարցով և նախընտրում է ամեն ինչ ինքնուրույն անել: Նա երջանիկ է, սակայն միևնույն ժամանակ նաև հոգնած տեղի ունեցածի պատճառով», - ամսագրին հայտնել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Բացի այդ Քիմին մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Քանյեն, որը մշտապես հեռուստաաստղի կողքին է եղել հիվանդանոցում, իսկ տանը նրան ուղղակի թագուհու պես է վերաբերվում: Թեև զույգը դեռևս չի հրապարակել նորածին որդու լուսանկարը, սակայն նրանց մտերիմների խոսքով՝ փոքրիկ Սեինթը չափազանց նման է ավագ քրոջը՝ Նորթին:

Նույն շարքից