Ռազմական 

Թեհրանը ժամանակավորապես կարող է սահմանափակել իր միջուկային ծրագիրը

analitik.am

Նախօրեին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում ավարտվել է «վեցյակի» ու Իրանի բանակցությունների հերթական փուլը:


«Վեցյակն» ու Իրանը շարունակում են դիվանագիտական ջանքերը՝ մինչև մարտի 24-ը հասնելու Իրանի միջուկային ծրագրի հարցում քաղաքական համաձայնության, իսկ մինչև հունիսի վերջը՝ համապարփակ համաձայնագրի:


Հարցին՝ Իրանը պատրա՞ստ է արդյոք մտցնելու միջուկային հետազոտությունների 10-ամյա մորատորիում, ԱԳՆ ղեկավարը պատասխանել է. «Դա կախված է լուծումներից… Եթե մենք համաձայնության հասնենք, ապա կձեռնարկենք որոշակի սահմանափակումներ որոշակի ժամանակահատվածով, սակայն ես պատրաստ չեմ հեռուստաեթերով քննարկել այդ շրջանի շարունակականությունը, ու թե ինչ սահմանափակումներ ենք մենք պատրաստ կամավոր ընդունել»:


ԵՄ-ն օգտակար է գնահատել Մոնտրեի հանդիպումը՝ ասելով, որ այնտեղ ձեռք է բերվել առաջընթաց:

Նույն շարքից