Ռազմական 

Թուրքիան Իսրայելին կասկածում է իր ռազմաօդային ուժերի երկու F-4 կործանիչների վթարին մասնակցելու մեջ

analitik.am

Milliyet թերթը գրում է , որ Թուրքիան Իսրայելին կասկածում է իր ռազմաօդային ուժերի երկու F-4 կործանիչների վթարին մասնակցելու մեջ: 


Երեկ Թուրքիայի Կոնյա նահանգում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանված երկու F-4 կործանիչները 2002թ. արդիականացվել են Իսրայելում:


2002 թվականից ի վեր Թուրքիայում ընդհանուր առմամբ անհայտ պատճառներով կործանվել է 12 հատ F-4 կործանիչ:


Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլդըզը հայտարարել է, որ բացառված չէ, որ հետագայում երկիրը հրաժարվի F-4 կործանիչների շահագործումից:


Ներկայումս Թուրքիայի ռազմաօդային ուժերի զինանոցում կա F-4 մոդելի 54 կործանիչ:

Նույն շարքից