Ռազմական 

Ռուսաստանը զենիթային համակարգեր է առաքում Եգիպտոս

analitik.am

Ռուսաստանը սկսել է  (ЗРС) С-300ВМ «Антей-2500» զենիթային համակարգերի առաքումը Եգիպտոս:

 

Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ տարվա ընթացքում Եգիպտոսը կստանա հրթիռային համակարգերն ու անհրաժեշտ սարքավորումները:

 

Փաստորեն՝ Եգիպտոսը դարձավ 2-րդ երկիրը Վենեսուելայից հետո, որին Ռուսաստանը տրամադրում է  (ЗРС) С-300ВМ «Антей-2500» հրթիռային համակարգերը: Հրթիռների ներկրման համար հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Իրանը:

 

Վերոհիշյալ հրթիռային համակարգերը հանդիսանում են հակաօդային պաշտպանության կարեւոր բաղադրիչ, ու հնարավորություն ունեն միաժամանակ խոցել 24 նշանակետ: Հրթիռների հեռահարությունը 250  կմ է:

 

 

 

Նույն շարքից