Ռազմական 

Իսլամիստները կրկին հին քաղաք են ոչնչացրել Իրաքում

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները շաբաթ օրն առավոտյան Իրաքի հյուսիսում ոչնչացրել են Հաթրա հին քաղաքի ավերակները։ Այս մասին ահազանգում է ՌԻԱ Նովոստին։

 

Իսլամիստները նախ՝ առևանգել են ասորեստանյան թագավորների ժամանակների ոսկե ու արծաթե դրամները, որ պահվում էին քաղաքում, ապա բուլդոզերներ քշել ավերակների վրայով։

 

Հաթրան Մոսուլից 80 կմ հարավ է։ Անցած տարվա ամռանը այս շրջանը անցել էր իսլամիստների վերահսկողության տակ։ Քաղաքը հիմնվել է մ.թ.ա III-II դարերում։ Սելևկյանների, ապա և Պարթևական կայսրության կազմում եղել է ծաղկուն կրոնական և առևտրական կենտրոն։ 

Անցած ամիս իսլամիստները հրկիզել էին Մոսուլի կենտրոնական գրադարանը, վերացրել նախաիսլամական շրջանի անգին կոթողներ, նախօրեին էլ ոչնչացրել ասորեստանյան Նեմրութ քաղաքը։

Նույն շարքից