Ռազմական 

Սիրիական զինուժը ոչնչացրել է Հորդանանի սահմանին գտնվող ԻՊ գրոհայինների հենակետը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերին երկարատեւ մարտերից հետո հաջողվել է ահաբեկիչներից ազատագրել Հորդանանի սահմանագլխին գտնվող Ալ-Աբուհարթ բնակավայրն, որը գտնվելով ռազմական օդանավակայանի մոտակայքում, ունի կարեւոր ռազմա-ստրատեգիական նշանակություն:

 

ԻՊ գրոհայինները կրելով մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ ստիպված են եղել նահանջել:

Ազատագրված բնակավայրում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, իսկ սակրավորներն ձեռնամուխ են եղել ականապատված տարածքների ականազերծման աշխատանքներին:

Այսօր Դամասկոսի արեւելյան հատվածում սիրիական օդուժը մի շարք հարվածներ է հասցրել ԻՊ գրոհայինների դիրքերին, ինչի ընթացքում լիկվիդացվել են նաեւ մի շարք օտարերկրյա վարձկաններ:

Նույն շարքից