ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները թեպետ Ռուսաստանի ներկա քաղաքականությունը համարում են ագրեսիվ և զսպվածություն պահանջող, այնուամենայնիվ պատրաստ են համագործակցելու նրա հետ անվտանգության ոլորտում ծագած ընդհանուր խնդիրները լուծելու նպատակով: Այդ մասին ամերիկյան Defense Express News շաբաթաթերթին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը:
Անցնող տարվա արդյունքներն ամփոփելով՝ նա նշել է, որ «Ռուսաստանը և Չինաստանը նոր մարտահրավերներ են նետել, որոնք ուշադրություն են պահանջում»: Դրա հետ կապված ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ գործընկեր երկրների հետ նոր ռազմավարական սխեմա է մշակել, որը հակակշիռ է Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին:
Նա նաև նշել է, որ միևնույն ժամանակ իրենց դռները բաց են Ռուսաստանի համար ընդհանուր խնդիրները լուծելու նպատակով: