Ռազմական 

ԱՄՆ հատուկ ջոկատայինները ներգրավվել են Սիրիայի ռազմական գործողություններին

ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատայիններն արդեն մասնակցում են Սիրիայում ցամաքային գործողություններին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը Սիրիա էր ուղարկել 50 հատուկ նշանակության ջոկատայիններ, Պենտագոնը դրանից հետո հայտարարել էր, որ նրանց թիվը կավելանա:

«Հատուկ նշանակության ուժերը, որոնք իմ հրամանով գտնվում են Սիրիայում, սկսել են աջակցել տեղական ուժերին, որոնք շարժվում են դեպի հարավ, մեկուսացնում են մատակարարման ուղիները և ուժեղացնում են ճնշումը Էր-Ռաքքայի վրա»,- ասել է Օբաման:

Նույն շարքից