Ռազմական 

Ադրբեջանն անցած շաբաթվա ընթացքում շուրջ 1000 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

analitik.am

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ։


Ինչպես նշված  է հաղորդագրության մեջ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպեսնաև 60 և 82 մմ ականանետերից և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 21000 կրակոց:


Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը կիրառել է  նաև «ԶԿ-23-2» զինատեսակ, ինչըվնասազերծելուն պատակով ՊԲ առաջ ապահուժերը դիմել են համապատասխան գործողության՝շարքից հանելով հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԿ -23-2» զինատեսակը:


Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս արևելյան հատվածում, որի արդյունքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:


Վերոնշյալ գործողությունների ժամանակ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Նույն շարքից