Իրաքի պաշտպանության նախարար Խալեդ ալ-Օբեյդին հայտարարել է, որ կառավարությունն իրեն հարմարավետ է զգում՝ խնդրելով եւ օգնություն ստանալով Իրանից՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար, հաղորդում է Associated Press-ը:
Նախարարը նշել է, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, եւ հավելել, որ Իրաքը ռազմական օգնության կարիք ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի կողմից:
Իրաքցի նախարարն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է մնում, հաղորդում է Gazeta-ն: