Ռազմական 

ԱՄՆ-ն և կոալիցիոն ուժերը 14 ավիահարված են հասցրել ԻՊ-ի դիրքերին

analitik.am

 

ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի ուժերը Սիրիայում և Իրաքում 14 ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ուղղությամբ: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, այս մասին տեղեկացրել են ամերիկացի զինծառայողները:

Ինչպես հաղորդվում է` հինգ ավիահարված հասցվել է զինյալների դիրքերի ուղղությամբ Սիրիայում, 9-ը` Իրաքում: Գործողության արդյունքում ոչնչացվել է մի քանի մեքենա և շինություն:

«Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելվում է մի շարք երկրներում, այդ թվում` Ռուսաստանում:  

Նույն շարքից