Ռազմական 

ԱՄՆ-ը Լատվիա է ուղարկել 120 միավոր զրահատեխնիկա

analitik.am

ԱՄՆ-ն Լատվիա է ուղարկել 120 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր։ Այս մասին հայտնում է «Կորեսպոնդենտը»՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։

Ըստ աղբյուրի՝ խոսքը M1A2 Abrams տանկերի և M2A3 Bradley զրահամեքենաների մասին է։ Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը լուսանկարվել է ամերիկյան տանկերի ֆոնին և գրել. «Լատվիայում դաշնակիցների՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայությունը համերաշխության և տարածաշրջանի անվտանգության հաստատումն է»։  

Հոկտեմբերին ամերիկյան տանկերը երթով անցել էին Ռիգայով։ Ենթադրվում էր, որ դրանք տեղակայվելու են Ռուսաստանի հետ սահմանից 200 կմ հեռավորությամբ։

Սպառազինությունների այս մատակարարումը տեղի է ունենում վերլուծաբանների այն տեղեկությունների ֆոնին, թե Ուկարինայից հետո հաջորդը Ռուսաստանը գործելու է Մերձբալթյան երկրներում։

Նույն շարքից