Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Նիգերիական արմատական խմբավորման գրոհայինները անդամագրվում են ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում:
Նիգերական Բոկո Հարամ արմատական խմբավորման պարագլուխները իրենց պատրաստակամությունն ու հավատարմությանն են հայտնել ԻՊ գրոհայիններին անդամագրվելու կապակցությամբ:
Նիգերիայում ու հարակից երկրներում գործող Բոկո Հարամ խմբավորումը մի շարք ահաբեկչություններ է իրականացրել երկրում ու ցանկանում է հաստատել Շարիաթի օրենքներ:
ԻՊ ահաբեկչական խմբավորումը զավթելով Սիրիայի ու Իրաքի մի շարք շրջաններ շարունակում է հարձակումները Սիրաիայի ու Իրաքի կառավարական ուժեր ուղղությամբ: Միաժամանակ միջազգային կոալիցիայի օդուժը լայնածավալ ռմբակոծության է ենթաչկում գրոհայինների դիրքերը:
Սակայն ԻՊ դեմ պայքարում միասնական հրամանատարական շտաբ դեռ գոյություն չունի:
Տարբեր հաշվարկներով, ԻՊ գրոհայինների շարքերում մարտնչում են 50-80 հազար գրոհայիններ: