Ռազմական 

Ռուսաստանը զենքի արտահանմամբ երկրորդն է աշխարհում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը Միացյալ նահանգներից հետո աշխարհում գրավում է երկրորդ տեղը զենքի արտահանման ծավալներով:

Այդ մասին իր ամենամյա զեկույցում հայտնել է ամերիկյան IHS ընկերությունը:

Ընկերության գնահատմամբ Ռուսաստանի կողմից զենքի արտահանման ծավալները կազմում են 10 միլիարդ դոլար, որը 9 տոկոսով գերազանցել է 2013թ.-ի ցուցանիշը:

 

Ռուսաստանի հիմնական ռազմական գործընկերներն են Չինաստանը, Հնդկաստանը, Վենեսուելան ու Վիետնամը:

Հետազոտությունների արդյունքում աշխարհում զենքի առաքման ծավալներով առաջին հնգյակում շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան:

 

Ամենածավալուն ռազմական ծախսեր իրականացրել է Սաուդյան Արաբիան՝ առաջ անցնելով Հնդկաստանից::

Աշխարհում ռազմական գործարքների ծավալները աճել են 13 տոկոսով:

 

Նույն շարքից