Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական զորքերը, խախտելով հրադադարի պայմանները, հակամարտության շփման գծում կենտրոնացնում են մեծ քանակությամբ զինուժ ու ռազմատեխնիկա:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ հետախուզությունը պարզել է, որ շփման գծի երկյանքով ուկրաինական կողմը ավելացնում է իր ռազմական պոտենցյալը:
Նրա խոսքերով, վերջին տվյալների համաձայն, ուկրաինակն զինուժը նոր ուժեր է կենտրոնացրել Դեբալցեւոյի մոտ գտնվող Արտյոմովսկ բնակավայրում, որն առավել մոտ է գտնվում շփման գծին:
Խախտելով մինսկյան համաձայնությունները, միայն այդ ուղղությամբ ուկրաինական կողմը կենտրոնացրել է շուրջ 200 հաշվարկ զինատեխնիկա ու մեծ քանակի հրետանային համակարգեր: Արտյոմովսկ քաղաքում ներկայումս կենտրոնացվել են շուրջ 2000 ուկրաինացի զինծառայողներ: