Ռազմական 

Փորձագետ. Ուկրաինան մարտին կվերսկսի ռազմական գործողությունները Դոնբասում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ակտիվ ռազմական գործողությունները Դոնբասում կվերսկսվեն մարտի վերջերին:

Այդ մասին հայտնել է փորձագետ Արտյոմ Բիդենկոն, նշելով, որ ռազմական գործողություները կրկին կհրահրեն կիեւյան իշխանությունները:

 

Նրա կարծիքով, Ուկրաինան պատերազմ կհրահրի, քանի որ չի կարող թույլ տալ երկրի արեւելքում ինքնահռչակ հանրապետությունների գոյության իրողությունը:

Փորձագետը նշել է, որ Դոնբասի հրադադարն ու մինսկյան համաձայնությունները զուտ ժամանակ շահելու ու ուժերը վերախմբավորելու միջոց են, ուստի խաղաղությունը տեւակ է ու չի կարող երկար պահպանվել:

 

 

 

 

Նույն շարքից