Ռազմական 

Չինաստանում ձերբակալվել են ԻՊ խմբավորման կողմնակիցներ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Չինաստանի Սինցզյան- Ույգուրական ինքնավար շրջանում ձերբակալվել է անջատողական գրոհայինների մի խումբ, որը ակտիվորեն ԻՊ գրոհայինների շարքերում մասնակցել է Իրաքում ու Սիրիայում մղվող մարտերին:

 

Ձերբակալությունն իրականացվել է չին իրավապահների հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ ույգուրների մեծ մասը դավանում են մահմեդականություն:

 

Սինցզյան- Ույգուրական ինքնավար շրջանում բազմիցս տեղի են ունենում հակակառավարական ելույթներ ու ահաբեկչական գործողություններ: Ույգուրները պայքարում են անկախ պետություն կազմավորելու համար:

 

 

Նույն շարքից