Մշակույթ 

Ալ Պաչինոն հիշողության հետ կապված խնդիրներ ունի

Հոլիվուդյան հայտնի դերասան Ալ Պաչինոյի մոտ ծերունական սկլերոզ (կարծրախտ) է սկսվել։ Այս մասին հայտնել է աստղի բժիշկը:

7Days.ru-ն գրում է, որ 75-ամյա Ալ Պաչինոն հավանաբար պետք է մտածի դերասանական կարիերայի ավարտի մասին, քանի որ վերջին ներկայացումը՝ «Չինական տիկնիկը», որում նա գլխավոր դերով է հանդես եկել, հաջողություն չի ունեցել, իսկ հանդիսատեսի մոտ առաջացել է տոմսերի գումարը հետ պահանջելու ցանկություն։ Ոմանք նույնիսկ լքել են իրենց տեղերը հենց պիեսի ընթացքում, քանի որ Ալ-Պաչինոն ամբողջ ընթացքում մոռացել է տեքստը։

Պիեսի թեման հոգեհարազատ է դերասանին։ Պիեսում հարսնացուն լքում է հարուստ ծերուկին, ում հետ նա պատրաստվում էր ամուսնանալ։ Չորս տարվա համատեղ կյանքից հետո դերասանին այս ամառ լքել է նրա երիտասարդ ընկերուհին։

Նույն շարքից