Ռազմական 

ՀՀ ՊՆ-ում երկօրյա մարտավարաշարային պարապմունքներ են անցկացվել

analitik.am

 

Մարտական պատրաստության պլանի համաձայն`  մարտի 10-ին մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ՀՀ ՊՆ վարչական համալիր:

 

Ինչպես  հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնավորապես, նշել է, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևոր բաղադրիչներից է և յուրաքանչյուր զինծառայող, նաև քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:

 

Նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե' կարգապահության, թե' մարտունակության բարձրացման առումով արձանագրվել են դրական արդյունքներ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք  է հայտնել, որ մարտավարաշարային պարապմունքներում ներառված ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:

 

Մարտի 10-ին ուսումնական տագնապ էր տրվել նաև զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի  անձնակազմի հետ հանդիպելը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել էր նաև ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն և Հանրապետական զինկոմիսարիատ:

 

Հայաստանի զինված ուժերում  փետրվարի 16-ին մեկնարկել էր 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլը: Ազգային բանակի զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական և տեսական պարապմունքները: Ուսումնական փուլի հանդիսավոր մեկնարկին հաջորդել էին մարտական պատրաստականության պլանով նախատեսված պարապմունքները: Դրանցից առաջինը մարտական տագնապի ազդարարման դեպքում զինանձնակազմի կողմից պահանջվող անհրաժեշտ գործողությունների իրականացումն էր: Եվ եթե առաջին երկու օրը գործողություններն իրականացվել էին ջոկի, դասակի, վաշ ի և գումարտակի, ապա երրորդ օրը վերոհիշյալ գործողություններն անցկացվեցին արդեն զորամասի կազմով:

 

Հերթապահի կողմից տագնապի ազդանշան ստանալուց վայրկյաններ անց արդեն ազգային բանակի ստորաբաժանումները, սահմանված կարգի համաձայն, անհապաղ ձեռնամուխ են եղել համապատասխան քայլերի իրականացմանը, լքել են մշտական տեղակայման վայրերը և շարժվել  դեպի  կենտրոնացման շրջաներ:

 

Ուսումնական փուլով նախատեսված պլանային դասընթացների տեղերում հետևելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներն ու վարչություների պետերը եղել են ենթակա ստորաբաժանումներում, հետևել նոր ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքներին:

 

Նույն շարքից