Ամերիկյան ռեալիթի շոուի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր բոլոր իրերը, որոնք կրել է հղիության ընթացքում, աճուրդի է հանել համացանցում։
Պարբերականները գրում են, որ հագուստները, որոնք Քիմը կրել է առաջին հղիության ժամանակ, բոլորը դրվել են աճուրդի:
Իրերը կարելի է գնել eBay-ում։ Այնտեղ կարելի է գտնել իրեր ոչ միայն հղիների համար, կան նաև այլ հագուստներ՝ մորթուց, ինչպես նաև երեկոյան զգեստներ, առօրյա հագուստ, կոշկեղեն, աքսեսուարներ։