Ռազմական 

Լատվիա կժամանեն ամերիկյան 150 զինվորականներ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մարտին համատեղ զորավարժությունների շրջանակում Լատվիա կժամանեն շուրջ 150 ամերիկյան զինծառայողներ:

Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու համար Եվրոպական մայրցամաք կտեղափոխվեն շուրջ 3 հազար ամերիկացի զինվորականներ:

 

Ավելի վաղ Ռիգա էր տեղափոխվել ամերիկյան բանակի շուրջ 100 զրահամեքենա, որոնք երթով անցել էին քաղաքի փողոցներով:

Վերջին շրջանում ալյանսը մերձբալթյան երկրներում ավելացնում է իր ռազմական պոտենցիալը, միաժամանակ հայտարարելով, որ իր գործողությունները ունեն զուտ պաշտպանական նկատառումներ:

 

 

Նույն շարքից