Ռազմական 

Ուկրաինական ուժայինները 16 անգամ խախտել են հրադադարը

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Վերջին օրում ուկրաինական ուժայինները առնվազն 16 անգամ խախտել են հրադադարը՝ գնդակոծելով աշխարհազորայինների դիրքերը:

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ինքնապաշտպանական շտաբից, նշելով, որ Ուկրաինական կողմը 9 անգամ հրետակոծել է Դոնեցկի բնակավայրերը, իսկ ընդհանուր առմամբ հրադադարը խախտվել է 16 անգամ:

Աշխարհազորայինների տվյալներով, ուկրաինական զինուժը կրակն իրականացրել է Պեսկի, Շիրոկինո, Գորլովկա բնակավայրերի ուղղությամբ՝ օգտագործելով ականանետներ զենիթային համակարգեր ու հրաձգային զինատեսակներ:

 

Առավել լարված իրավիճակ է ստեղծվել երկրի հարավում՝ Մարիուպոլի շրջանում, որտեղ կողմերը մեղադրում են միմյանց հրադադարի պարբերական խախտումների մեջ:

Հիշեցնենք, որ Դոնբասում հրադադարի ռեժիմը գործում է փետրվարի 15-ց:

 

 

Նույն շարքից