Մշակույթ 

Էդվարդ Նորտոնը 390 հազար դոլար է հավաքել սիրիացի մի փախստականի օգնություն ցուցաբերելու նպատակով

Ամերիկացի դերասան Էդուարդ Նորտոնը 390 հազար դոլար է հավաքել սիրիացի մի փախստականի համար, որը պատերազմի արդյունքում կորցրել է կնոջը, դստերը, հինգ հարազատների և այժմ տառապում է քաղցկեղով:

Դրամահավաքների համակարգմամբ զբաղվող CrowdRise կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Նորտոնը հայտնել է, որ կայքի միջոցով հավաքված ողջ գումարը տրամադրվելու է սիրիացի փախստականին և նրա ընտանիքի ողջ մնացած անդամներին` անհրաժեշտ բուժումները ստանալու համար:

Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ ամերիկացի դերասանը քաղցկեղով հիվանդ սիրիացի փախստականի մասին տեղեկացել է Նյու-Յորքի մարդիկ ֆեյսբուքյան էջից:

Նույն շարքից