Ռազմական 

Շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղևորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր

analitik.am

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն, այսօր հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանային հենակետերին անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակելու վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկանում ենք քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայությունից:


Հանդիպման ընթացքում շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները մեծ պատրաստակամություն են հայտնել պարբերաբար անհրաժեշտ շինարարական նյութերով օժանդակել սահմանային դիրքերի ամրացմանը:



Քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա օրերին շինարարական նյութերով բեռնված մեքենաները կուղևորվեն Տավուշի մարզի սահմանային զորամասեր:



ՀՀ քաղաքաշինության նախարարը շնորհակալություն է հայտնել շինկազմակերպությունների ղեկավարներին՝ պատասխանատու դիրքորոշում եւ բարձր պատրաստակամություն ցուցաբերելու համար:



Հիշեցնենք, որ նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ՊՆ ԶՈւ Տավուշի մարզի սահմանային հենակետեր կատարած այցից հետո:

Նույն շարքից