Աստղագիտական միջազգային միությունը (IAU) որոշում է ընդունել ոչ վաղ անցյալում բացահայտված աստղերից մեկն անվանել իսպանացի գրող Միգել դե Սերվանտես Սաավեդրայի պատվին, իսկ մոլորակի հարևանությամբ հայտնաբերված 4 աստղերը՝ նրա ստեղծագործությունների հերոսների անուններով՝ Դոն Կիխոտ, Ռոսինատա, Սանչո և Դուլսինեի։
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի ամիս առաջ համապատասխան նախաձեռնությամբ հանդես են եկել Պամպլոնա քաղաքի աստղադիտարանն ու իսպանական աստղաբանական հանրությունը։
Քվեարկությունն անցկացվել է օգոստոսի 12-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ «Սերվանտեսի աստղ»-ի օգտին քվեարկել է 38.000 մարդ (գրեթե 70 տոկոսը)։