Ռազմական 

Եմենի հակամարտ կողմերի միջեւ կնքվել է ժամանակավոր հրադադարի համաձայնագիր

Եմենում ուժի մեջ կմտնի կրակի 7-օրյա դադարեցման ռեժիմը: Այն կգործի այսօրվանից՝ Սանայի ժամանակով ժամը 12:00-ից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

«Կոալիցիոն զորքերի հրամանատարությունը հայտարարում է հրադադարի սկսվելու մասին Սանայի ժամանակով կեսօրին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել դրա ցանկացած խախտմանը»,- ասվում է կոմյունիկեում:

Տվյալ որոշումն ընդունվել է Եմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի խնդրանքով, ով հանդես է եկել դեկտեմբերի 15-ից սկսած կրակի 7-օրյա դադարեցման նախաձեռնությամբ:

Նույն շարքից