Ռազմական 

Հայաստանում ՄիԳ-29 կործանիչների ռուս օդաչուները պարապմունքներ են անցկացնում

analitik.am

Հայաստանի «Էրեբունի» ռուսական  ավիացիոն ռազմակայանում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի թեթև ճակատային կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել բարդ օդանավավարության ծրագրի յուրացմանը թռիչքի բարձրությունների և արագությունների լայն ընդգրկույթում:   

 

 

Պարապմունքներն անցկացվում են միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ, դրանց մասնակցում են թռիչքային և տեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայողներ:


ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնել են, որ օդաչուների ուսուցման ընթացքում հիմնական ուշադրությունը նվիրվում է ցամաքում նրանց պատրաստությանը, որտեղ մինչև մանրուքները վերլուծվում են օդաչուների բոլոր գործողությունները բարդ օդանավավարության ֆիգուրներ կատարելիս՝ հաշվի առնելով տարբեր գերբեռնվածքները և օդում ծագող ոչ ստանդարտ իրավիճակները:

 

Նույն շարքից