Ռազմական 

Ստորագրվել է հայ-լիբանանյան երկկողմ ռազմական համագործակցության պայմանագիրը

analitik.am

Մարտի 13-ին ավարտվել է Լիբանանի զինված ուժերի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստան: Հագեցած օրակարգով այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ռազմական արդյունաբերության, կադրերի և ռազմական կրթության, ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության, թիկունքի և սպառազինության վարչությունների պետերի հետ, այցելություններ է կատարել ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ուսումնական հաստատություններ և ռազամարդյունաբերական ձեռնարկություններ:


Քննարկվել են ռազմական կրթության, վարժանքների, խաղաղապահության, նյութատեխնիկական ապահովման և ռազմական արդյունաբերության ոլորտներին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռքբերվել մոտ ապագայում կազմակերպել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները: Այցի ավարտին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և Լիբանանի զինված ուժերի պատվիրակության ղեկավար բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը ստորագրել են 2015 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը:


ՀՀ պաշտպանության նախարարություն 

Նույն շարքից